Մոնիտորների և հեռուստացույցների LED լուսավորման մասին

Ներկա հեռուստացույցները բավականին հուսալի տեխնիկական սարքեր են: Ի տարբերություն նախորդ, սերունդների՝ լամպային կամ տրանզիստորային հեռուստացուցյների, որոնք խափանվում էին բավականին հաճախ:
Սակայն, իհարկե, ժամանակակից հեռուստացույցներն էլ շարքից դուրս, և դրանց մեջ մեծ տոկոս է կազմում LED լուսավորման խափանումը:
Մի քանի խոսքով նկարագրենք, թե ինչ է LED լուսավորում, ինչի համար է այն և ինչպես է այն վերանորոգվում:


Ժամանակակից հեռուստացույցների նկարը ձևավորվում է մատրիցայի վրա: Գոյություն ունեն տարբեր տիպի մատրիցաներ, հիմնված տարբեր տեխնոլոգիաների վրա: Սակայն, առանց LED լուսավորման, այդ պատկերները իրենից ներկայացնում է մուգ, և ոչ պայծառ: Այդ պատճառով այդ մատրիցաների հետևից տեղադրվում են LED լամպեր, որոնք լուսավորում են մատրիցան և պատկերին հաղորդում պայծառությունը, կոնտրանստը, գունային գամման: Այդ LED լամպերի լուսավորման շնորհիվ մենք տենսում ենք այն վառ նկարը, որը ունենք հեռուստացույցների էկրանի վրա:
LED լուսավորումը ստեղծվում է մի քանի տասնյակ LED լամպերի միջոցով: Որպես օրենք նրանք տեղադրված են լինում առաձին թաղանթների կամ պլանկաների վրա: Կախված հեռուստացույցի կամ մոնիտորի չափերից, նրանց քանակը կարող է լինել տարբեր, կարող են տեղադրված լինեն ամբողջ մակերեսով կամ ծայրերում:

LED լուսավորման խափանումը առաջանում է մեկ կամ մի քանի LED լամպերի շարքից դուրս գալու հետևանքով: Այդ լամպերը սովորաբար միացվում են հաջորդաբար և մեկի վնասվելը կարող է առաջացնել ամբողջ լուսավորման կամ զգալի մասի անջատմանը: Տվյալ լամպերի շարքից դուրս գալը իր հերթին ունի մի քանի պատճառ՝
- Անորակ LED լամպերի առկայությունը
- LED դրայվերի /հատուկ միկրոսխեմայի/ շարքից դուրս գալը
- Որպես օրենք, օգտագործողների կողմից երկարատև ժամանակ պայծառությունը առավելագույն արժեքի վրա պահելը կարող է բերել LED լամպերի շարքից դուրս գալուն:
LED լուսավորման խափանումը կարելի է բնորոշել այն հանգամանքով, որ առկա է լինում ձայնը առանց պատկերի, կամ պատկերը նշմարվում է , բայց շատ մուգ և դժվար տեսանելի:
Համացանցում կարելի է գտնել խորհուրդներ, ինչպես կարելի է ինքնուրույն վերանորոգել LED լուսավորումը, սակայն մենք խորհուրդ չենք տալ փորձել այդ անել, քանի որ շատ մեծ վտանգ կա հեռուստացույցի կամ մոնիտորի էկրանը վնասել և կոտրել: Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս դիմել մասնագիտացված վերանորոգման կենտրոններ: 

© Copyright 2021 ServiceForYou. All Rights Reserved.

AI Website Maker