ServiceForYou

Մեր ընկերության հիմնական գործութնությունն է՝ կենցաղային, համակարգչային և տեսա/աուդիո տեխնիկայի վերանորոգման ծառայությունների որակյալ և մատչելի մատուցումը բնակչությանը և կազմակերպություններին:

Սերվիս կենտրոնը համալրված է հմուտ և բանիմաց մասնագետներով, որոնք ունեն տարիների փորձ տարբեր տեսասկի տեխնիկայի վերանորոգման բնագավառում: Անհրաժեշտության դեպքում մեր կողմից նաև ներգրավվում են այլ մասնագետներ՝ վերանորոգման աշխատանքները առավելագույն որակով իրականացնելու համար:

Ընկերությունը իր առաքինություն է տեսնում նրանում, որ մատուցել իր հաճախորդների որակյալ ծառայություններ, որպեսզի մեր կողմից կատարված աշխատանքներից հետո, այցելուներիը հեռանան մեզանից միայն ժպիտով և կրկին դիմեն մեր օգնության անհրաժեշտության դեպքում:

Mobirise
Լուսինե Մովսեսյան
Մենեջեր

Լուսինե Մովսեսյանը մասնագիտությամբ իրավաբան է: 14 տարի աշխատել է պետական ձեռնարկություններում տարբեր պաշտոններին: Սերվիս կենտրոնում Լուսինեն պատասխանատու է հաճախորդների հետ աշխատանքի, կենտրոնի գործունեության ընդհանուր կազմակերպման և գործավարման համար:

Աշխատանքից դուրս Լուսինեն զբաղվում է երգեցողությամբ և կատարում է շարականներ եկեղեցում՝ արարողությունների ընթացքում :

2019 թվականից աշխատում է Service4you որպես՝ մենեջեր:

Mobirise
Հակոբ Գևորգյան
Մասնագետ

Հակոբ Գևորգյանը ունի մեծ փորձ ռադիոտեխնիկական սարքավորումների շահագործման և վերանորոգման բնագավառում: Երկար տարիների ընթացքում նա աշխատել է հեռուստատեսության բնագավառում, որպես ճարտարագետ, մի քանի տարի գտնվելով արտերկում՝ Բեյրութ քաղաքում, աշխատել է տեխնիկայի վերանորոգման սերվիս կենտրոնում: Հակոբը սերվիս կենտրոնում մասնագիտացված է հեռուստացույցների, մոնիտորների ինչպես նաև, բարդ, ոչ ստանդարտ տեխնիկայի վերանորոգումով:

2018 թվականից աշխատում է Service4you որպես՝ վերանորոգման մասնագետ:

Mobirise
Էդուարդ Պետորսյան
Մասնագետ

Էդուարդ Պետրոսյանը ունի մեծ փորձ ռադիոտեխնիկական սարքավորումների շահագործման և վերանորոգման բնագավառում: Երկար տարիների ընթացքում նա աշխատել է վերանորոգման բնագավառում: Էդուարդը սերվիս կենտրոնում մասնագիտացված է տարատեսակ մանր կենցաղային տեխնիկայի և էլեկտրական գարծիքների վերանորոգումով: Էդուարդը առանձնահատուկ նաև մասնագիտացված է կենցաղային և պրոֆեսիոնալ աուդիո տեխնիկայի և համակարգերի սպասարկման, տեղադրման և վերանորոգման մեջ:

2018 թվականից աշխատում է Service4you որպես՝ վերանորոգման մասնագետ:

Service For You - ն հրավիրում է համագործակցության փոխշահավետ պայմանների հիմման վրա հետևյալ մասնագետներին

- սառնարաների, լվացքի մեքենաների, սպասք լվացող մեքենաների վերանորոգող մասնագետներ
բջջային հեռախոսների վերանորոգոող մասնագետներ

- օդափոխիչների վերանորոգող մասնագետներ

- գազօջախների, կաթսաների վերանորոգող մասնագետներ

- մանր կենցաղային տեխնիկայի /միկրոալիքային վառարան, տոստեր, էլ. մսաղաց.../ վերանորոգող մասնագետներ

Աշխատանքը պայմանագրային է, յուրաքանչյուր գործարքից պահվում է 30% միջնորդավճար

Ձեր CV-ն ուղղարկեք info@serviceforyou.am հասցեին

© Copyright 2021 ServiceForYou. All Rights Reserved.

Made with Mobirise css templates