ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Ներկայումս բջջային հեռախոսներում, պլանշետներում օգտագործվում են լիտիյ-իոնային մարտկոցներ, որոնք ունեն մեծ առավելություններ նախկինում կիրառվող մարտկոցներից: Սակայն գոյություն ունեն մի քանի կանոններ, որոնց պահպանումը կերկարացնի ձեր հեռախոսի մարտկոցի կյանքը:

1. Հաճախ մարտկոցները դեֆորմացվում են, ”ուռում են”: Այդ երևույթը ազդակ է գազերի արտադրման, որոնք հավաքվում են մարտկոցի մեջ: Այդպիսի մարտկոցները անհրաժեշտ է անհապաղ փոխարինել:

2. Մարտկոցների առաջին թշնամին բարձր ջերմաստիճանն է: Հեռու պահեք հեռախոսը արևի ճառագայթներից, տաքացուցիչներից և այլ ջերմություն արտադրող սարքերից:

3. Ձգտեք օգտագործել գործարանային լիցքավորող սարքեր: Անհայտ արտադրության, ցածրորակ լիցքավորիչները կարող են շարքից դուրս հանել հեռախոսի մարտկոցը: Օրիգինալ սարքերի փոխարինող կարող են հանդիսանալ համակարգչի USB պորտն, որը ապահովում է դանդաղ բայց հուսալի լիցքավոում:

4. Ժամանակակից հեռախոսները ապահովված են հատուկ մեխանիզմներով, որոնք անջատում են լիցքավորման ընթացքը, երբ այն հասնւմ է 100%, սակայն, չնայած, որ թույլտրելի է հեռախոսը միացած թողնելը լիցքավորմանը ժամերի ընթացքում, խորհուրդ է տրվում խուսափել գիշերային լիցքավորումից:

5. Մի թույլ տվեք հեռախոսը լիցքաթափվի մինչև “զրոյական” վիճակ: Ձգտեք պահել հեռախոսի լիցքավորումը 40-80% սահմաններում: Մարտկոցի լրիվ լիցքաթափումը և հետագա լիցքավորումը մինչև 100% նվազեցնում է մարտկոցի կյանքի տևողությունը:

6. 15-30 օրը մեկ մի քանի ժամով /օրինակ գիշերը/ անջատած պահեք հեռախոսը, ինչը նույնպես երկարացնում է մարտկոցի շահագործման տևողությունը: 

© Copyright 2021 ServiceForYou. All Rights Reserved.

Best AI Website Maker