Օդափոխիչների շահագործման կանոնները

Ի տարբերություն բազմատեսակ կենցաղային տեխնիկայի օդափոխիչները պահանջում են որոշակի խնամք: Վերջինիս անտեսումը կբերի օդափոխիչի աշխատանքի խափանմանը 2-3 տարվա շահագործումից հետո, սակայն մի քանի պարզ գործողություններ և կանոններ կերկարացնեն օդափոխիչի աշխատանքը առանց վերանորոգման միջամտության մինչև 5-7 տարի:

1. Զտտիչների մաքրում /ամիսը մեկ անգամ/
Ցանկացած ներքին բլոկի ներսում տեղադրված են պլաստմասե ցանցային զտիչներ: Նրանց դերն է պահպանել ռադիատորը արտաքին փոշուց և աղտոտվածությունից: Զտտիչների մաքրման համար բավարար է նրանց լվանալ ոչ շատ տաք ջրով և չորացնել մի քանի րոպեի ընթացքում: Զտտիչների հանումը և տեղադրումը բավականին պարզ գործողությունն է և չի պահանջում հատուկ գիտելիքներ: Անհրաժեշտ է պարբերաբար հետևել զտտիչների վիճակին և մաքրել նրանց 4-5 շաբաթը մեկ՝ ակտիվ շահագործման դեպքում:
Խցանված զտտիչների վտանգները՝
- օդի հոսքը նվազում, սպասարկվող տարածքը ավելի վատ է սառեցում
- պղնձե խողովակների վրա սառցե շերտի առաջացում
- զտտիչների աղտոտման հետևանքով ջրահեռացման համակարգի խցանման առաջացում, ինչը իր հերթին բերում է ներքին բլոկից ջրի հոսքի գոյացում՝ դեպի սպասարվկող տարածք
- թաց փոշում վնասակար միկրոօրգանիզմների բազմացում

2. Ֆրեոն գազի լիցքավորում /1.5 – 2 տարին մեկ անգամ/
Ցանկացած օդափոխիչ ունի սառեցնող գազի արտահոսք: Նորմավարված արտահոսքը կազմում է տարեկան 6-8% նույնիսկ օդափոխիչի ամենալավ տեղադրման աշխատանքների դեպքում: Տվյալ կորուստները լրացնելու համար անհրաժեշտ է 1.5 – 2 տարի մեկ ավելացնել սառեցնող գազը օդափոխիչում:
Ֆրեոնի պակասի առաջին նշաններն են եղյամի ու սառույցի շերտի առաջացումը արտաքին բլոկի միացման խողովակների վրա, և սպասարկվող տարածքի ոչ բավարար սառեցումը: Տվյալ նախանշանները նկատելու դեպքում անհրաժեշտ է դիմել սպասարկման կենտրոն:

Սառեցնող գազի արտահոսքի վտանգները
- Օդափոխիչի կոմպրեսորը սառեցվում է ֆրեոնի միջոցով, և վերջինիս պակասի դեպում հնարավոր է կոմպրեսսորի տաքացում և արդյունքում՝ շարքից դուրս գալու մեծ հավանականություն, իսկ կոմպրեսսորի փոխարինումը կազմում է նոր օդափոխիչի արժեքի գրեթե կեսը:

-
3. Զրոյական ջերմաստիճանից ցածրի դեպքում շահագործում
- Հիմնականում կենցաղային լայն տարածում ունեցող օդափոխիչների արտաքին միջավայրի ջերմային ներքին սահմանը կազմում է -5 +15C տարբեր մոդելների համար: Մինչև -25C ջերաստիճան աշխատող օդափոխիչները, որպես օրենք ունեն 150 – 200$ ավել արժեք:

- Ցածր ջերմաստիճանների դեպքում օդափոխիչները օգտագործվում են տաքացման համար, սակայն եթե այն նախատեսված չէ, այդ պայմաններում աշխատելու համար, ապա խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ նվազեցնումն է կոմպրեսսորի աշխատանքային ռեսուրսը և բարձրացնում նրա խափանման հավանականությունը: 

© Copyright 2021 ServiceForYou. All Rights Reserved.

Mobirise site builder - More