Մեր մասին

Սերվիս-կենտրոն

ServiceForYou

Մեր ընկերության հիմնական գործութնությունն է՝  կենցաղային, համակարգչային և տեսա/աուդիո տեխնիկայի վերանորոգման ծառայությունների որակյալ և մատչելի մատուցումը բնակչությանը և կազմակերպություններին:  

Սերվիս կենտրոնը համալրված է հմուտ և բանիմաց մասնագետներով, որոնք ունեն տարիների փորձ  տարբեր տեսասկի տեխնիկայի վերանորոգման բնագավառում: Անհրաժեշտության դեպքում մեր կողմից նաև ներգրավվում են այլ մասնագետներ՝ վերանորոգման աշխատանքները առավելագույն որակով իրականացնելու համար:

Ընկերությունը իր առաքինություն է տեսնում նրանում, որ մատուցել իր հաճախորդների որակյալ ծառայություններ, որպեսզի մեր կողմից կատարված աշխատանքներից հետո, այցելուներիը հեռանան մեզանից միայն ժպիտով և կրկին դիմեն մեր օգնության անհրաժեշտության դեպքում:

 

Թիմը

menejerԼուսինե Մովսեսյան. մենեջեր

Լուսինե Մովսեսյանը մասնագիտությամբ իրավաբան է: 14 տարի աշխատել է պետական  ձեռնարկություններում տարբեր պաշտոններին: Սերվիս կենտրոնում Լուսինեն  պատասխանատու է հաճախորդների հետ աշխատանքի, կենտրոնի գործունեության ընդհանուր կազմակերպման և գործավարման համար:  

 Աշխատանքից դուրս Լուսինեն զբաղվում է երգեցողությամբ և կատարում է շարականներ եկեղեցում՝ արարողությունների ընթացքում :

2019 թվականից աշխատում է Service4you որպես՝ մենեջեր:

 

TV masterՀակոբ Գևորգյան. մասնագետ

Հակոբ Գևորգյանը ունի մեծ փորձ ռադիոտեխնիկական սարքավորումների շահագործման և վերանորոգման բնագավառում: Երկար տարիների ընթացքում նա աշխատել է հեռուստատեսության բնագավառում, որպես ճարտարագետ, մի քանի տարի գտնվելով արտերկում՝ Բեյրութ քաղաքում, աշխատել է տեխնիկայի վերանորոգման սերվիս կենտրոնում: Հակոբը  սերվիս կենտրոնում մասնագիտացված  է հեռուստացույցների, մոնիտորների ինչպես նաև, բարդ, ոչ ստանդարտ տեխնիկայի վերանորոգումով:

2018 թվականից աշխատում է Service4you որպես՝  վերանորոգման մասնագետ:

 

consumer electronicsԷդուարդ Պետորսյան. մասնագետ

Էդուարդ Պետրոսյանը ունի մեծ փորձ ռադիոտեխնիկական սարքավորումների շահագործման և վերանորոգման բնագավառում: Երկար տարիների ընթացքում նա աշխատել է վերանորոգման բնագավառում: Էդուարդը սերվիս կենտրոնում մասնագիտացված  է  տարատեսակ մանր կենցաղային տեխնիկայի և էլեկտրական գարծիքների  վերանորոգումով:  Էդուարդը առանձնահատուկ նաև մասնագիտացված է կենցաղային և պրոֆեսիոնալ աուդիո տեխնիկայի և համակարգերի սպասարկման, տեղադրման և վերանորոգման մեջ:  

2018 թվականից աշխատում է Service4you որպես՝  վերանորոգման մասնագետ: